Վերադարձ և փոխանակում

Պատշաճ որակի սննդային հավելումները վերադարձման և փոխանակման ենթակա չեն։

Եթե ապրանքը թերի է

Թերություն է համարվում՝ վնասված կամ ոչ հերմետիկ տարա, պաշտպանիչ թաղանթի կամ կնիքի խախտում, լրացած պիտանելիության ժամկետ, ապրանքը չի համապատասխանում պատվերին։

  1. Տեղեկացրեք մեզ պատվերը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում՝ պատվերի համարը և տարայի ու փաթեթավորման լուսանկարները։ Կոնտակտները՝ էջի ներքևում։
  2. Երևանում տարան կվերցնենք ինքներս։
  3. Կփոխարինենք ապրանքը կամ կվերադարձնենք գումարը նույն եղանակով, որով վճարել եք, 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Դեղատներ

Դեղատների համար վերադարձը և փոխանակումը՝ մատակարարման պայմանագրի պայմաններով։

Այս պայմանները չեն սահմանափակում սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությամբ ձեր իրավունքները։